Երեկ և այսօր մամուլում տեղեկություն է հայտնվել, համաձայն որի` Նախագահ Քոչարյանը իր՝ օրերս կայացած մոսկովյան այցի ժամանակ կրկին (ինչպես և նախորդ տարվա դեկտեմբերին) հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը ճշտելու համար Yerevan.Today-ը դիմել է երկրորդ Նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։ Նա չի պատասխանել որևէ հարցի և հրաժարվել մեկնաբանություններից, սակայն, ըստ էության, չի հերքել հեռախոսազրույցի փաստը։

Հատկանշական է, որ նախօրեին պատասխանելով Պոզների՝ այդ առնչությամբ հարցին, Նախագահ Քոչարյանը ևս հրաժարվեց մեկնաբանություններից։