Այն փաստը, որ Ադրբեջանը բարձրացնում է «Իսկանդերի» թեման, ցույց է տալիս, որ Պուտին-Ալիև հարաբերություններում ինչ-որ խնդիրներ են առաջացել, և դա կապված է ռուսական խաղաղապահ զորքերի կարգավիճակի հետ: «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով տեսաքննարկման ընթացքում ասել է ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը: Փոխանցում է 168.am-ը:

«Նրանք օդից կախված իրավիճակում են, նրանք տարածաշրջանում են հինգ տարով, բայց ի՞նչ հիմքով, չկա իրավաբանական հիմք, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը երեք ղեկավարների քաղաքական հայտարարություն է, չկա խորհրդարանի որոշում, նախագահի հրաման»,- նշել է Յունուսովը: