Կառավարության բակից, որտեղ «ՎԵՏՕ» շարժման կանայք բողոքի ակցիա էին իրականացնում, բերման է ենթարկվել 15 քաղաքացի։ Այս մասին  հայտնեց Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 7-ին, շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Կառավարության հրաժարականը։


Նրանք Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, փորձեցին մուտք գործել շենք, արդյունքում տեղի ունեցան բախումներ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ։

Ոստիկանները բռնի ուժ կիրառելով ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ բերման ենթարկեցին։