«ՎԵՏՕ» շարժման անդամներն արդեն Կառավարության շենքի առջև են: Նրանք փորձում են ճեղքել ոստիկանակակ պատնեշը և ներս մտնել: Ակցիա մասնակից կանայք ձվեր են նետում Կառավարության ուղղությամբ: Այս պահին ոստիկանները բերման են ենթարկում շարժման անդամներին:

Հիշեցնենք՝ Շառլ Ազնավուրի հրապարակից «ՎԵՏՕ» շարժման կին անդամները բողոքի քայլերթով հասել են Կառավարության շենք: Նրանք բողոքի ձայն են բարձրացնում գործող «թրքահպատակ» իշխանությունների դեմ, որոնք, ըստ նրանց՝ «թրքասիրության և ադրբեջանասիրության քարոզ» են իրականացնում: