ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հայկ Ղալումյանին Իջևանի համայնքապետի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու և նրա փոխարեն Արթուր Ճաղարյանին նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝


1. Հայկ Ղալումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից:

2. Արթուր Ճաղարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Նշենք, որ ըստ լուրերի՝ Հայկ Ղալումյանը նշանակվելու է Տավուշի մարզպետ: