Կառավարության նիստում որոշվեց Հայկ Ղալումյանին նշանակել Տավուշի մարզպետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ նա ազատվել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնից: «Հավաստիացնում եմ, որ ոչինչ չեմ խնայելու՝ մարզի տնտեսական զարգացման, ժողովրդի բարեկեցության համար»,- ասաց Ղալումյանը: