ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը: Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Ապրիլի 7-ին հայց է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին: Հայցը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:


Հայցով պահանջվում է հատուցել հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պատասխանող կողմին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները, հատուցել զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը։