Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Կիևը սրում է իրավիճակը Դոնբասում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Պուտինն ու Մերկելը քննարկել են մի շարք հրատապ թեմաներ։ «Ներուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերի շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ Ռուսաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում լարվածության սրման կապակցությամբ: Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել Կիևի սադրիչ գործողությունների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: