«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում ակտիվորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ շուտով քաղաքական արենա վերադառնալու մասին կհայտարարի ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:

Ըստ նույն լուրերի՝ վերջինս արդեն իսկ միացել է Արտակ Թովմասյանի ստեղծած երրորդ ուժին եւ հենց նրա հետ էլ շարունակելու է մասնակցությունը առաջիկա ընտրական գործընթացներին:


Հիշեցնենք, նախորդ տարի նախկին պատգամավորը պաշտոնապես հայտարարեց, որ ամուսանցել է Ռուսաստանի հայտնի միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում