«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը չի բացառում, որ թիմում իր դեմ հակաքարոզչություն է իրականացվում, բայց հերքում է այն հրապարակումները, թե «Իմ քայլի» ներսում թիմային տարանջատում կա։ Նշում է՝ պատգամավորական մանդատը ինքնանպատակ չի լինում, բայց կգտնվեն թիմակիցներ, որոնք ամեն ինչ կանեն նոր ցուցակում հայտնվելու համար, բայց ինքը այդ պատգամավորներից չէ։

Հարցին՝ հնարավո՞ր է այդ պատգամավորները անձնական անվտանգության խնդիր են ուզում լուծել, նշում է՝ պատգամավոր լինելով ավելի է վտանգվում նրանց կյանքը, քան հակառակը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: