Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը քիչ առաջ ֆեյսբուքյան եթերում հայտնեց, որ զինծառայողների ծնողները ամբողջ գիշեր մնացել են ՊՆ շենքի մոտ: «Մի ժամից կլինի մի սուտկա, որ ստեղ ենք: Էս ընթացքում ոչ ԳՇ պետը, ոչ Պաշտպանության նախարարը, լինելով ներսում, չբարեհաճեցին մոտենալ ժողովրդին, խոսել, հասկանալ: Մի պահ ԳՇ պետի կողմից եկել էր հրավեր՝ մի քանի հոգու ընդունելու, բայց հավաքվածներն ուզում էին, որ նա մոտենա՝ թեկուզ ճաղավանդակներից այն կողմ: Ի դեպ, առավոտ շուտ, չեմ կարող ասել՝ որ մեկն էր, Վաղարշակը հաստատ կլիներ, ուղղաթիռը եկավ, ստեղի պլաշադկեն իջավ, վեկալավ-տարավ»: