Վրաստանի խորհրդարանում այսօր կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը: Հարցը նախատեսվում է քննարկել Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեում, հայտնում է 1tv.ge-ն։

Կոմիտեի օրակարգում նշված է, որ քննարկումը կկենտրոնանա «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» թեմային: Կոմիտեի շրջանակներում պատգամավորները կլսեն հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեին:

Նիստը, հավանաբար, փակ կլինի։