ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ:

Համացանցում տարածվում է մի լուսանկար` Գլենդելի սրճարաններից մեկում նստած են 4 կին, իսկ նրանցից մեկին «նմանեցնում» են տիկին Ռիտային: Անկեղծ եմ ասում, երանի ինքը լիներ, բայց, ցավոք, իրականությունը այլ է...

Տարածվող լուսանկարում պատկերված կնոջը գտել եմ: Նա Գլենդելում բնակվող Թալար Գուեդիկյանի մայրն է: Թալարին խնդրել եմ, որպեսզի հարկ եղած դեպքում անդրադառնա այս թեմային, իսկ վերջինս համաձայնվել է:

Ինչ վերաբերվում է նկարը տարածողին և նրան հովանավորող շրջանակներին: Դուք ամեն չափ ու սահման անցել եք, դուք հատում եք այնպիսի կարմիր գծեր, որ ներում չի լինելու: Դուք չարաշահում եք մարդկանց համբերությունն ու բարությունը: Ես չեմ հասկանում բոզի տղությունը ձեր արյան մե՞ջ ա: Շատ զգույշ և ուշադիր եղեք, որովհետև բոլորիդ շատ-շատ մոտ ապագայում, շատ-շատ մոտ տարածությունից «կողջունենք»: Ամեն ինչ չէ, որ կարելի է ներել ու աչք փակել:

Ես հավատացնում եմ ձեզ, որ տիկին Ռիտայի ընտանիքի և ընտանիքին շատ մոտ կանգնած մարդիկ ամեն ինչ կտային, որ նա ողջ լիներ: Երանի ձեր զառանցանքները ճիշտ լինեին...

Կից տեղադրում եմ տարածվող լուսանկարը և իրականում այդ նկարի մեջ գտնվող կնոջ` Թալարի և իր մայրիկի լուսանկարը: