Россия 24-ը հատուկ ռեպորտաժ է պատրաստել, որում խոսում է նաև Նիկոլ Փաշինյանի վերջին մոսկովյան այցի ու Պուտինի հետ հանդիպման մասին:

Նշվում է, որ վերջին 36 ամսվա ընթացքում սա Փաշինյանի արդեն երկրորդ այցն է Մոսկվա ու սա՝ պանդեմիայի պայմաններում:

Ռեպորտաժում խոսվում է նաև հայտնի թղթի մասին, որը Նիկոլ Փաշինյանը դնում է սեղանին Պուտինի հետ հանդիպման մեկնարկին:

Ռեպորտաժի հեղինակը նշում է, որ նախ բարդ էր հասկանալ, թե ինչ թուղթ է դա, սակայն հետո ամեն ինչ ընկել է իր տեղը, դա եղել է կարևորագույն հարցերի պլանը, որոնց մասին Փաշինյանն անպայման ցանկացել է խոսել: