Վահե Տեր-Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

Էստեղ են խաղալու ու մեծանալու ադրբեջանցի երեխաները։ Էսպես են սովորեցնելու նրանց այսպես ասած «խաղաղության» ու «համակեցության»։ Սա էն պարզ ապացույցն է, որ ոչ ոք չի պատրաստվում երկարատև խաղաղության։


բաքվում բացել են այգի, որտեղ ավելի քան 300 նմուշ կա 44 օրյա պատերազմից։ Խաղաղության ձգտող երկիրը էսպիսի անասունություն չի անում։
Կարող ենք նեղվել ու մեկս մյուսին մեղադրել, դավաճան անվանել ու հայհոյել։
Կարող ենք նաև մի բռունցք դառնալ, ատամները սեղմել, աշխատել ու սպասել մեր հնարավորությանը։ Իսկ որ մի օր մենք ստանալու ենք հնարավորություն՝ դա հաստատ։ Աշխարհում ոչինչ մշտական չի։ Առավել ևս ռուս–թրքական սիրավեպը։
Պատերազմը դեռ չի ավարտվել