Ռուսաստանը ծրագրում է ապրիլի 15-ից սահմանափակել ավիափոխադրումները Թուրքիայի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:

Նշվում է, որ հնարավոր է սահմանափակումները պահպանվեն մինչև մայիսի 31-ը: Այլ մանրամասներ հայտնի կդառնան առաջիկայում:


Այս պահին Թուրքիայում հանգստանում են ՌԴ 25-30 հազար քաղաքացիներ: Հայտնի չէ, թե որոշման ընդունումից հետո ինչպես է կազմակերպվելու նրանց փոխադրումը Ռուսաստան: