Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «հայկական բանակը ոչնչացված է, այն գոյություն չունի»։ Նա փորձել է ապացուցել, որ երբ ռուս խաղաղապահները հեռանան Ղարաբաղից, այնտեղ կշարունակի զարգանալ խաղաղ կյանքը, քանի որ Հայաստան-Ադրբեջան սահմանին, որտեղ ռուս խաղաղապահներ չկան, ոչինչ տեղի չի ունենում եւ խաղաղ է իրավիճակը։

Նա նաեւ անդրադարձել է Երեւան-Կապան մայրուղու՝ Ադրբեջանի տարածքում գտնվող 21 կիլոմետրանոց հատվածին, ցույց տալու համար որ իբր թե ադրբեջանցիները խաղաղասեր են։ Անդրադառնալով այդտեղ դրված «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակին, Ալիեւը ասել է, որ «հայերը կրակելեն ցուցանակի վրա» եւ իրենք «կարող էին փակել ճանապարհը, բայց չեն փակել»։