Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ին ժամը 9.00-ից մինչեւ ապրիլի 15-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երեւանի, Կոտայքի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը: Այս մասին  տեղեկանում է «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

• Դավթաշեն վարչական շրջան՝ 1-4 թաղամասեր, Դավթաշենի 1-10 փողոցներ, Ձոր 1, 2 թաղամասեր, Եղվարդի խճուղի, Միկոյան փողոց,


• Աջափնյակ վարչական շրջան՝ Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1, Սիլիկյան, թաղամասեր, Ալիխանյան Եղբայրներ, Բեկնազարյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Շիրազ, Չաուշ, Պարսեղով, Կարապետյան, Ռուստամյան, Լուկաշին, Զոհրապ, Չուխաջյան փողոցներ, Հալաբյան 22-38 զույգ եւ 41-65 կենտ համարներ, Բաշինջաղյան փակուղի, Սիլիկյան հին խճուղի, Լուկաշին 1-3 փողոցներ, Աշտարակի խճուղի, Բաշինջաղյան փողոց՝ նրբանցքներով, Ֆուչիկի փողոց՝ նրբանցքներով, Մարգարյան փողոց՝ նրբանցքներով,

• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Հաղթանակ թաղամաս,

• Կոտայքի մարզ՝ Քասախ, Պռոշյան, Նոր Երզնկա, Ուշի գյուղեր, Զովունի գյուղի 20-26 փողոցներ,

• Արմավիրի մարզ՝ Մերձավան գյուղ,

• Արագածոտնի մարզ՝ Ուշի գյուղ: