Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրավիճակը, կարծիք հայտնել, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի սահմանների մոտ ռազմական ներկայության ուժեղացումը, հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Կանցլերն ու նախագահը համակարծիք են, որ Ռուսաստանը պետք է կրճատի ռազմական ներկայությունը (Ռուսաստանի արևմուտքում)՝ իրավիճակի լարվածության թուլացմանը հասնելու համար»,- հայտարարել է Զայբերտը: