Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանն ամեն անգամ իջնում է կառավարության նիստից, սակայն հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին: Ակնհայտ է, որ Ուլիխանյանը, որ պատգամավոր եղած ժամանակ համեմատաբար բաց էր լրագրողների հետ շփման հարցում, հիմա փաստացի խուսափում է մեզանից, չի ցանկանում պատասխանել մեր հարցերին:

Այս անգամ էլ, երբ խնդրեցինք մոտենալ ու մի քանի հարցի պատասխանել, Ուլիխանյանը տվեց նույն պատասխանը, ինչ նախորդ նիստերից հետո էր տալիս. «Էսօր չէ»:

Մանրամասն՝ տեսանյութում