Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ բացվող նոր հանքի:

Մարգահովիտի համայնքապետարանից հայտնել են, որ իրենց ուղարկել են միայն փաթեթը, թե ինչ է նախատեսվում իրականացվել մարզում, այլ տեղեկություններ հայտնի չեն: Այսօր հանքի շահագործման հարցով Մարգահովիտում, ըստ նախնական տեղեկությունների, նախատեսվում են լսումներ և երկրաբանական հետազոտություններ:

«Մենակ Լոռու մարզում էնքան հանք կա, որ արդեն իմաստ չունի... էլ ի՞նչ ավելացնես»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց բնապահպաններից մեկը:

Տեղում երկրաբանական հետազոտություններ իրականացնողների պատասխանատուներից մեկը ցուցարարներին դիմելով ասաց. «Եթե դուք դեմ եք հանքերին, գնացե՛ք կառավարության դեմը: Մենք ընդամենը հետազոտություն ենք անելու»: Բնակիչները հետաքրքրվեցին. «Դուք խի՞ եք ուզում հետազոտություն անեք, հանքը շահագործելու նպատակով, չէ՞: Բա մենք էլ էդքանը գիտակցելով՝ ձեզ ասում ենք՝ нет»: