Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձավ ԵԽԽՎ-ում հայ գերիների վերադարձի հարցը օրակարգում ընդգրկելուն։

Հարցին, թե ռուս գործընկերները պաշտոնական ի՞նչ բացատրություն են տվել այն բանին, որ դեմ են քվեարկել հարցին, Արման Եղոյանը պատասխանեց, որ ինքը ԵԽԽՎ պատվիրակության անդամ չէ, և չի կարող պատասխանել այդ հարցին՝ նշելով, որ պատասխանում է այն հարցերին, որոնք նպատակահարմար է գտնում։