ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 20-ին, կազմել է 521.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 629.29 դրամ (աճել է 0.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 729.86 դրամ (աճել է 4.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.85 դրամ (նվազել է 0.02 դրամով):


Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 438.02 դրամ, ոսկի՝ 29,774.6 դրամ, պլատին՝ 20,504.12 դրամ: