«Ժամանակ» թերթը գրում է․ «Արթուր Վանեցյանի կողմից ղեկավարվող «Հայրենիք» կուսակցության Արմավիրի նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Վերջինս Արմավիրի քաղաքապետ է եղել 2004-2018 թվականներին: 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Խլղաթյանը հրաժարական է տվել քաղաքապետի պաշտոնից: Խլղաթյանը մինչև հեղափոխությունը ՀՀԿ անդամ էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։