Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին իր խորհրդականներից մեկին աշխատանքից ազատելու մասին որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ջեմմա Հակոբյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

Նշենք, որ Հակոբյանն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի՝ 2018 թվականի հունիսի 18-ի որոշմամբ։