ArmLur.am-ի տեղեկություններով քաղաքական հրահանգ է տրված բերման ենթարկել և ձերբակալել անհնազանդ սյունեցիներին: Ինչպես հայտնի է, առավոտից Սյունիքի մարզում լարված իրավիճակ է: Մեղրի և Ագարակ քաղաքներում սյունեցիները փորձում էին խոչընդոտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը և հաճախ բախումներ էին ընթանում:

Լրատվամիջոցի տեղեկություններով արդեն հրահանգ կա, որ պետք է ճանապարհը փակած սյունեցիներին պատժել: Նրանց բերման կենթարկեն և կձերբակալեն հասարակական կարգը խախտելու և խուլիգանության համար: Իրավապահ համակարգին արդեն հրահանգ է տրված: