Ինչպես արդեն հայտնել էինք՝ Նիկոլ Փաշինյանին ոստիկանների օգնությամբ հաջողվել է մուտք գործել կառավարական առանձնատուն։ Ակցիայի ավարտին մասնակիցները ձվեր թողեցին Պռոշյան փողոցի վրա, իսկ նրանցից մի քանիսը ձվերը նետեցին պատնեշից այն կողմ՝ ամառանոցի կողմը, ինչից հետո իրավիճակը կտրուկ լարվեց, ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել քաղաքացների, ինչի հետևանքով բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանական մեծ թվով ուժերի միջև: