Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ.
«Աշխարհում քիչ են այս հուշահամալիրին համարժեք վայրերը: Ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, սակայն նրա զոհերն այստեղ են, մեզ հետ: Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում:
1915 թվականից հետո, բազմաթիվ հայեր, որոնք ստիպված էին արտագաղթել, ապաստան գտան Ֆրանսիայում: 20 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրենք՝ ճանաչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Դա տեղի ունեցավ նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ:
Բոլորով միասին պետք է հիշենք մարդկային արժանապատվության և ժողովրդավարական արժեքների մասին»,- իր ելույթի ժամանակ հայտարարել է Սենատի նախագահը: