«Ամեն ինչ անում ենք, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները չկարողանան դառնալ իրականություն»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ՀՀ պաշտպանութան նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ ամրապնդված է և՛ Հայաստանի սահմանները, և՛ Ղարաբաղում ամեն ինչ արվում է ռազմական անվտանգությունն ապահովելու համար։

«Կրակոցներ կան, բայց դրանք նպատակաուղղված չեն․ դրա վառ ապացույցն այն է, որ մենք չորս ամիս է՝ հակառակորդի կրակից վիրավոր չենք ունեցել»,- անդրադառնալով սահմանային կրակոցներին՝ ասաց նախարարը։

Հարցին, թե բանակը պատրաստ է հնարավոր զարգացումներին, նախարարը պատասխանեց՝ այո՛։