Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրը օգտագործելու հեռ կապված Էրդողանի արձագանքը չափազանց խոսուն է։ Նա մեղադրում է «հայտնի շրջանականերին» ու «երրորդ կողմին» ցեղասպանության հարցը շահարկելու մեջ։ Հայաստանի իշխանությունների հետ նա խնդիր չունի։ Ուշադրություն դարձրեք՝ «հայտնի շրջանակներ» և «երրորդ կողմ»։ Ահա, թե ովքեր են Էրդողանի թշնամիները։ Իսկ Հայաստանի հետ նա հարաբերություններ վերականգնելու առաջարկ է հնչեցնում, վստահ եմ, լավ իմանալով, որ այստեղ խնդիր չունի։

Իմ կարծիքով, ամեն ինչ շատ արագ է զարգանալու։ Այս իշխանությունը թրքասեր է ու թրքահպատակ։ Էրդողանը անպայման կօգտագործի այդ փաստը՝ Հայկական հարցին վերջնականապես լուծում տալու համար։ Մանավանդ որ այդ գործընթացը սկսելու տեղեկատվական առիթը՝ Բայդենի հայտարարությունը, արդեն կա։