Երեւան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցում այսօր` ապրիլի 26-ին, ժամը 14։50-ի սահմաններում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան եւ թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ Opel-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը։


Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Opel-ի «շառավոյի» կոտրվելը, ինչի հետեւանքով վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան, եւ տեղի է ունեցել բախումը։