Կրեմլը՝ Վաշինգթոնի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչումը համարում է ԱՄՆ-ի ներքին գործը։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա ԱՄՆ-ի ներքին հարցն է»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգթոնի որոշումը:

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի իրադարձությունները «Հայոց ցեղասպանություն» է անվանել։