Չինական ստարտափը Երկրի ցածր ուղեծիր է արձակել ռոբոտի նախատիպ, որը կարող է այլ տիեզերանավերի թողած մեծ ցանցի միջոցով աղբը հավաքել:

Ինչպես հայտնում է Սինհուան, NEO-01-ը, որը կարող է նաեւ ուսումնասիրել խորը տիեզերքը՝ փոքր երկնային մարմինները դիտելու համար, արձակվել է Long March 6 հրթիռով՝ մի քանի արբանյակների հետ միասին, հայտնում է Reuters-ը:


Ընկերությունից հայտնում են, որ Շենժենում հիմնադրված Origin Space ընկերության կողմից մշակված 30 կիլոգրամանոց ռոբոտը ճանապարհ կհարթի աստղակերպերով աշխատող ապագա տեխնոլոգիաների համար:

NEO-01-ը ցանցը կօգտագործի տիեզերական աղբը որսալու, այնուհետեւ այն իր էլեկտրական շարժիչային համակարգով այրելու համար:

Origin Space-ը նախատեսում է գործարկել տասնյակ տիեզերական աստղադիտակներ եւ ավելի շատ տիեզերանավեր՝ մինչեւ 2045 թվականը աստղակերպերի առաջին կոմերցիոն արդյունահանմանը հասնելու համար: