«Կարող եմ ամեն օր մի քանի ներդրման մասին պատմել, իսկ էն մարդիկ, ովքեր փորձում են ֆոն ստեղծել, որ ՀՀ-ում ամեն ինչ վատ ա, կապ չունեն իրական թվերի հետ... Տնտեսական աճը՝ մարտը մարտի նկատմամբ, էդքան էլ ինձ չի գոհացնում, բայց դա, միևնույն է, ապահովելու է մեր երկնիշ տնտեսական աճը տարվա վերջին»,- ասաց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի դիտարկմանը, ըստ որի ՀՀ-ում գրեթե ներդրումներ չկան:

Հարցին՝ ի՞նչ եք անելու, եթե չապահովեք երկնիշ աճը, ասաց. «Հրաժարական եմ տալու, լավ ա՞, գո՞հ եք»: