Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ եղել են, կան եւ կլինեն լավը։ Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչպիսին են Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների հեռանկարները՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։

Կառավարության ղեկավար ընտրվելու իր շանսերը քաղաքական գործիչը չի մեկնաբանել։

«Կարևորն այն է, որ ընտրությունները լինեն ազատ և Հայաստանի քաղաքացիները օրինականության և ազատ կամարտահայտության պայմաններում կարողանան ընտրել նոր խորհրդարան», — «Իզվեստիա» - ի թղթակցի հետ զրույցում ասել է նա:

Ռուս լրագրողը նաեւ հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերվում Ավինյանի` ընտրություններում առաջադրվելու մասին, ինչը հանկարծակիի է բերել Նիկոլ Փաշինյանին.

«Ներեցեք, բայց Տիգրան Ավինյանը իմ տեղակալն է և իմ քաղաքական համախոհը։ Ես կարծում եմ, որ մենք միասին կգնանք ընտրությունների, եւ մենք տարաձայնություններ չենք ունենա», - շփոթվել է Փաշինյանը։