Մայիսի 1-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցում դանակահարություն է եղել:

Ժամը 21.25-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում ստացվեց, որ Գարեգին Նժդեհի փողոցից «աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գարեգին Նժդեհի փողոցի 31-ամյա մի բնակիչ, որի մայրը հայտնել է, որ որդուն դանակահարել են:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 2-ին, ժամը 02.00-ին, բաժին է ներկայացել Երևանի Նորագավիթ թաղամասի 17-ամյա մի բնակիչ, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:

Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: