Վոլգոգրադի մարզում հողին են հանձնել 12-14 տարեկան 5 աղջնակներին, ովքեր մահացել էին վթարի հետևանքով: Ապրիլի 30-ին բասկետբոլի աղջիկների մանկական հավաքականին տեղափոխող միկրոավտոբուսը Յամկի բնակավայրի մոտ 3 մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով բառացիորեն ճզմվել է բեռնատարի հետ բախումից, ինչի հետևանքով աղջկներից 5-ը մահացել են, կան տասնյակից ավելի վիրավորներ: Վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր:

Ի հիշատակ զոհերի՝ Վոլգոգրադում մայիսի 3-ը հայտարարվել է սգո օր:

Երեխաներին հուղարկավորել են տարբեր գերեզմանոցներում, ըստ հարազատների ցանկության: Հարուցվել է քրեական գործ, վթարի մեջ կասկածվողները ձերբակալված են: