«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում իր ելույթով ապացուցեց, որ Աժ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի եւ Աննա Գրիգորյանի դեմ մի քանի օր իրականացվող արշավը կատարվում է անձամբ նրա հրահանգով: Նկատենք, որ արդեն մի քանի օր է արդեն, ինչ տարբեր կայքեր, ֆեյք կայքեր ու ֆեյքեր այս պատգամավորների նկատմամբ իսկական արշավ են սկսել՝ ընդհուպ մինչեւ անձնական, ընտանեկան կարմիր գծերը հատելով։

Նիկոլ Փաշինյանը, որ հրապարակավ դժգոհում էր, թե ինչ-որ մարդիկ թիրախավորել են իր կնոջը, անձամբ հրահանգել է կին պատգամավորներին վարկաբեկել՝ ոչնչի առջեւ չկանգնելով։ Թերեւս իշխող թիմին եւ հենց վարչապետին անհանգստացնում է անկախ պատգամավորների շարունակ աճող վարկանիշը, եւ տարբեր ասեկոսեների միջոցով փորձ է արվում նրանց սեւացնել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։