ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ժամանում է Երևան, որտեղ մայիսի 6-ին հանդիպումներ է ունենալու Հայաստանի ղեկավարության հետ: Ապա՝ մայիսի 10-11-ին, Լավրովն աշխատանքային այցով մեկնելու է Բաքու: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ այցի շրջանակներում Լավրովը քննարկելու է հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը:

Հանդիպումների հիմնական քննարկման թեմաներից մեկն էլ լինելու է Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը: Խոսքը մասնավորապես վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններին: