ԱԺ-ում ավարտվեց երեկ քննարկված նախագծերի քվեարկությունը։

«Այս պահին մեր օրակարգում պետք է լսենք 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ ԱԺ պատգամավորների միջնորդությամբ զեկույցը կլսվի և քննարկումը կկատարվի ԱԺ փակ նիստում»,- այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։