Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ-Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգն անվանեց ավազակապետություն և Ազատության հրապարակում հայ ժողովրդից ներողություն խնդրեց նրանց Հայաստան բերելու համար, որի հետևանքը իր իսկ ասած ավազակապետությունն էր։ Հիմա առաջարկել և առաջարկում է նրանց նորից բերել իշխանությա՞ն, երբ նրանց ստեղծածը, իր իսկ խոսքերով, նորմալ պետության փոխարեն եղել է թաթար-մոնղոլական ավազակապետությունը։ Որ երկրորդ անգա՞մ էլ ներողություն խնդրի։
Իսկ իրականում Լևոն Տեր Պետրոսյանը նաև խայտառակել է մյուս երկու նախագահներին, և հատկապես Ռոբերտ Քոչարյանին՝ բացահայտելով, որ «Հայրենիքի փրկության
շարժում» ավանտյուրան ու դրա տապալումը Քոչարյանի վրա է։ Քոչարյանը ջոկել է, թե ինչ է արել Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրան չորել է, իր հերթին խայտառակելով նրան, թե շատ ես խնդրել, ընդամենը հանդիպել եմ։ Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը նեղվել են, որ Տեր-Պետրոսյանը, առանց իրենց հետ համաձայնեցնելու, գաղտնիքներ է բացել, ու երկուսով ասել են, որ ոչ միայն իրենք են մերժված, այլ նաև Տեր-Պետրոսյանը....
Ահա այսպիսի անցյալ ու ներկա...»։