ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը․ «Մենք չենք թուլացնում մեր ջանքերը պահվող բոլոր անձանց վերադարձի, ականազերծման, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման, ինչպես նաև ԼՂ տարածքում միջազգային մասնագիտացված կառույցների աշխատանքի վերագործարկման ուղղությամբ։

Տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում կարևոր ներդրում ունի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը, որի նպատակն է տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Այս աշխատանքների հաջողությունը վճռորոշ նշանակություն կունենա տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր կայունացման ու հետկոնֆլիկտային ժամանակահատվածում համագործակցության անհրաժեշտ պայմանների ստեղծման համար»,- հայտարարել է նախարարը։