Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կարող է օրենքի հետ խնդիրներ ունենալ հին հռոմեական արձանիկի պատճառով, որը 2016թ․-ին մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Իտալիայից։

Daily Mail-ի հաղորդմամբ՝ 2016թ․-ին Իտալիայից անօրինական կերպով հին հռոմեական արձան են դուրս հանել, որը թվագրված է մեր թվարկության առաջին կամ երրորդ տարով։ Այն ներկայացնում է կնոջ կազմվածքի մի հատված։

 

Արձանիկը փորձել են ԱՄՆ տեղափոխել այն շրջանում, երբ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը (զույգն այժմ ամուսնալուծության փուլում է) մասշատաբային վերանորոգում են սկսել իրենց առանձնատանը, իսկ ինտերիերի բելգիացի հայտնի դիզայներ Ակել Վերվորդտն այդ ժամանակ համագործակցել է նրանց հետ։

Քարդաշյանը հերքում է իր առնչությունը մաքսանենգությանը։ Նա նշում է, որ չի գնել արձանիկը եւ առհասարակ դրա գոյության մասին իմացել է միայն հիմա եւ որ իր անունը կարող էր օգտագործվել առանց թույլտվության։

A replica of the original Myron's Athena