Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Քեշիշյանը մայիսի 5-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի 29/10 հասցեի դիմաց Opel մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից շինարարական աշխատանքների համար փորված փոսում, ինչի հետևանքով Կ․ Քեշիշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Մնում է «Վեոլիա Ջուրը» թերությունը կարճ ժամանակում լուծի, որպեսզի իրենց մեղքով հերթական անգամ վարորդը ավտոմեքենայով չհայտնվի փոսում։