Ստեփանակերտում անձրև է, ջրի, կապի և էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ, որոնք մասնագետները փորձում են ժամ առաջ լուծել, բայց այս խնդիրները չեն հանում հիմնական հարցերը։


Նոր տնկիները, անվճար հավի ճտերը գյուղերում խոսում են այն մասին, որ այստեղից ոչ ոք չի պատրաստվում հեռանալ։ Բայց յուրաքանչյուրը մտածում է, որ ժամանակն է «մաքրել ախոռները» եւ արթնանալ։

Ստեփանակերտում ռուս խաղաղապահներ գրեթե չկան, նրանք հիմնականում կամ դիրքերում են, կամ օդանավակայանի իրենց բազայում և մի քանի գյուղերում ՝ Գետավան և Բերդաշեն։ Այնտեղ, օդանավակայանի տարածքում, նրանք պատրաստվում են մայիսի 9-ի շքերթին։ Գեներալ Ժմուրինը փորձում է վերահսկել իրավիճակը։

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները ապամոնտաժելուց հետո ձեռնարկվում են քայլեր Մարտունիում գտնվող Նժդեհի արձանը հեռացնելու ուղությամբ։ Արցախի իշխանությունները տրվում են այդ փորձերին, չնայած Ղազանչեցոցի պղծման ֆոնին խաղաղապահների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանների մաքրումը սրբապղծություն է թվում։ Մայիսի 9-ին Ստեփանակերտում կայանալիք շքերթը խրախճանք է ժանտախտի ժամանակ։

Մոլագարները, որոնց Ռուսաստանում հեգնանքով կոչում են дедывоевасты, փորձում են իրենց արժեքները պարտադրել բոլորին։ Այն կաղապարները, որոնք Արցախը թոթափել է 90-ականների սկզբին և հասել հաղթանակի, այսօր կրկին փորձում են պարտադրել Արցախին։

Ի դեպ, Բելառուսի դպրոցներում մայիսի 9-ը նշելու են ոչ թե որպես Հաղթանակի օր, այլ որպես պետական խորհրդանիշների օր։ «Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկով Բելառուսի չինովնիկների «գաղափարական ուղղահայացը» 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի և 1812 թվականի Հայրենական պատերազմի գաղափարը ներկայացնում է որպես «ոչ մեր պատերազմ», գրում են ռուսական ԶԼՄները։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/07/640080/