Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9-ին այցելել էր Եռաբլուր պանթեոն: Այնտեղ, սական, նա ջերմ ընդունելության չի արժանացել: Զոհված հերոսներից մեկի մայրը հարձակվել է Քոչարյանի ու նրա որդու վրա վիրավորանքների ու մեղադրանքների տարափով: «Թաղեմ քեզ, անիծվես դու, ատում եմ քեզ»,- ասել է նա Ռոբերտ Քոչարյանին: Իսկ նրա որդուն՝ Լևոն Քոչարյանին ասել է. «Ինչքան էլ հարուստ լինես, իմ տղուց լավը չես»: