Ինչպես արդեն հայտնել ենք, Գազայի հատվածից տևական ժամանակ է՝ հրթիռակոծվում են Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմն ու այլ քաղաքներ: Ի պատասխան Իսրայելը ևս հրթիռներ է արձակել պաղեստինյան ուժերի ուղղությամբ, ինչի հետևանքով Գազայում կա 9 զոհ: Թելեգրամ-տիրույթում հրապարակվել են տեսանյութեր, որտեղ պատկերված է Գազայից հրթիռների արձակումը Երուսաղեմի ուղղությամբ: