Երեւանում այսօր՝ ժամը 02։50-ի սահմաններում, Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել են Երեւանի բնակիչ՝ 26-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Infiniti մակնիշի 17 XՏ 117 համարանիշի եւ Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ալբերտ Ադամյանի վարած Range Rover մակնիշի 50 VV 009 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետեւանքով Range-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել «Դոմուս» խանութի պատին, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։


Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Մկրտչյանն աշխատում է «Բեթ Քոնստրակտ» ՍՊԸ-ում՝ որպես բուքմեյքեր, իսկ Ա. Ադամյանը՝ «Տավուշի Ճանշին»-ում՝ որպես փոխտնօրեն։