WarGonzo տելեգրամյան ալիքը մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից:

Ալիքը մասնավորապես գրել է. «Ընդհանուր առմամբ, իրավիճակը հետևյալն է. Առավոտ կանուխ, Ադրբեջանի զինված ուժերի երկու վաշտ ամբողջովին զինված առաջ են շարժվել 159, 160, 161 դիրքերի տարածքներում: Դա մոտավորապես գտնվում է Սև լճի տարածքում: Հայաստանի զինված ուժերի մարտիկները զեկուցել են հրամանատարությանը և, ըստ ամենայնի, նրանք պատասխանել են, որ ամեն ինչ կարգին է, սահմանը գծանշվում է: Ադրբեջանի զինված ուժերը հանգիստ մտել են այդ դիրքերի թիկունքը և գրավել են պաշտպանական դիրքեր: Հայկական հրամանատարությունից ոչ մի հասկանալի հրաման չի տրվել: Դիրքերում գտնվող զինվորները շրջանաձև պաշտպանության են անցել: Բոլոր հույսերն այժմ կապված են ռուսական զորքերի հետ: Ում համար, ինչպես ես հասկանում եմ, սա նույնպես անակնկալ էր: Բանակցություններն ընթացքի մեջ են»: