«Սև լիճն այս պահի դրությամբ գտնվում է ադրբեջանական կողմի տիրապետության տակ»,- այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Խնդիրը վերաբերում է մեզ, և մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած փոփոխությունների»,- նշեց նա։

«Եթե բանակցություններն անօգուտ լինենք, կհետևենք ՀՀ ՊՆ որոշումներին»,- ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ վստահում են Առաջին բանակային կորպուսի հրամանատարին և հուսով են՝ ամեն ինչ ճիշտ հունով կընթանա։